ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերեցին զբոսաշրջիկի դրամապանակը գողանալ փորձած անձին /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

01.08.2019 18:52 Գողություն

Հուլիսի 26-ին «ֆեյսբուքյան» օգտատերերից մեկն իր անձնական էջում մի երիտասարդի լուսանկարներ էր հրապարակել՝ նշելով, որ նա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում փորձել է մի զբոսաշրջիկի դրամապանակը գողանալ։ Տեղեկացնենք, որ հրապարակման հիման վրա ոստիկանության Արամավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողները ձեռնարկել են համատեղ միջոցառումներ՝ պարզելով լուսանկարում պատկերված անձի ինքնությունը։ Հուլիսի 31-ին Վաղարշապատի քրեական հետախույզները Երևանում ապրող 37-ամյա տղամարդուն հայտնաբերեցին ու կասկածանքով բերման ենթարկեցին բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Կատարվում է հետաքննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: