Գուգարքի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Ոստիկանությունը հատուկ ուշադրություն է դարձնում բնապահպանական խնդիրներին` շարունակելով հետևողական պայքարը ապօրինի ծառահատումների դեմ: Դեկտեմբերի 1-ին Գուգարքի բաժնի ոստիկանների աչալուրջ ծառայության շնորհիվ ապօրինի ծառահատման հերթական դեպքը բացահայտվեց:
Ժամը 22.30-ի սահմաններում համայնքային ոստիկանները Փամբակ գյուղի վարչական տարածքում ստուգել են Վանաձորի 35-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան:
Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ նոյեմբերի 27-ին Դսեղ գյուղի հարակից անտառից ծառեր է ապօրինի հատել:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նախապատրաստված նյութերն, ըստ ենթակայության, ուղարկվել է ոստիկանության Թումանյանի բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: