ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողներն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, համագործակցելով Լոռու մարզային վարչության տարածքային այլ բաժինների գործընկերների հետ,  հունիսի լույս 4-ի գիշերը իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ ապօրինի ծառահատումների դեպքերը կանխարգելելու և  բացահայտելու համար։ Արդյունքում՝ բաժնի սպասարկման տարբեր հատվածներում, այդ թվում՝ Վանաձոր-Դիլիջան ճանապարհին,  հայտնաբերվել և պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել «ԿամԱԶ», «Զիլ», «ԳԱԶել» և «Ֆորդ» մակնիշի մի քանի ավտոմեքենա։ Տրանսպորտային միջոցները բարձված էին ընդհանուր 25 խորանարդ մետրից ավելի փայտանյութով։ Վարորդները բեռի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չեն ներկայացրել։ Պարզվել է, որ ծառերը հատվել են Լոռու և Տավուշի մարզերի անտառներից։ Նշանակվել են մասնագիտական ստուգումներ։ Ոստիկանության Գուգարքի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: