ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ապրիլի 12-ին, 13-ին ու 14-ին Գուգարքի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները շարունակում են ապօրինի ծառահատումների դեմ ամենօրյա պայքարը։ Ապրիլի 12-ին, 13-ին ու 14-ին բաժնի քրեական հետախույզները, համայնքային ոստիկաններն ու պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկանները ապօրինի ծառահատման երեք դեպք են բացահայտել։ Նրանք բաժնի սպասարկման տարբեր հատվածներում հայտնաբերել են տարբեր մակնիշների ավտոմեքենաներ, որոնք բեռնված են եղել մի քանի խորանարդ մետր փայտանյութով։ Տրանսպորտային միջոցները վարած անձինք բեռի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չեն ներկայացրել։ Հայտնաբերված փայտանյութն ու մեքենաները տեղափոխվել են Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Պարզվել է, որ ծառերը հատվել են բաժնի սպասարկման տարածքի անտառներից։ Նշանակվել են մասնագիտական ստուգումներ։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: