Գուգարքի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Ոստիկանությունը շարունակում է ապօրինի ծառահատումների դեմ պայքարը. նոյեմբերի 18-ին հերթական դեպքը ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները բացահայտեցին:
ՊՊԾ դասակի ոստիկանները Ձորագյուղ համայնքի տարածքում գիշերային շրջայցի ժամանակ ստուգել են Փամբակ գյուղի 31-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան: Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել նոյեմբերի 17-ին՝ գյուղի գազալցակայանի հարակից տարածքից։
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: