ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գուգարքի ոստիկանները ապօրինի փայտանյութով բեռնատար են հայտնաբերել

Հունիսի 24-ին, ժամը 21-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով, Փամբակ գյուղի վարչական տարածքում ստուգել են Վանաձոր քաղաքի 45-ամյա մի բնակչի փայտանյութով բեռնված «Զիլ» մակնիշի մեքենան: Բեռնատարը, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Պարզվել է` փայտանյութը պատկանում է Վանաձորի Գրիբոյեդովի փողոցի 37-ամյա մի բնակչի, որը նույնպես բաժին է հրավիրվել, սակայն նա վառելափայտի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:
Նյութերը տարածքային կարգով ուղարկվել են ոստիկանության Թումանյանի բաժին:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Հանգամանքները պարզվում են:
Քննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: