ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Եղեգնուտ գյուղի անտառում մոտ 50 ծառ էր հատել. Գուգարքի ոստիկանների բացահայտումը

Ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Վանաձորի անտառտնտեսության աշխատակիցների հետ, օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Եղեգնուտ գյուղի 62-ամյա մի բնակիչ գյուղի հարակից անտառում բենզասղոցով հատել է տարբեր տեսակի ու տրամաչափի մոտ 50 ծառ:
Հոկտեմբերի 20-ին կասկածվողը բաժին հրավիրվեց։ Նա խոստովանել է, որ 5 օր առաջ Եղեգնուտ գյուղի հարակից անտառում մոտ 50 ծառ է ապօրինի հատել և թողել տեղում՝ հետագայում տեղափոխելու համար։
Փայտանյութն ի պահ է հանձնվել անտառապահին։
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Վնասի չափը պարզվում է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: