1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հետևողական գողություններ նույն տնից. Թումանյանի ոստիկանների բացահայտումը

23.07.2020 12:32 Գողություն
Հետևողական գողություններ նույն տնից. Թումանյանի ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 22-ին Լոռու մարզի Ծաթեր գյուղի 36-ամյա մի բնակչուհի ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է տվել, որ վերջին մի քանի օրվա ընթացքում իրենց տան հյուրասենյակի զգեստապահարանից գողացել են 400 հազար դրամ, որից 15 հազարը գտել է տան վառարանի մոտից:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, հաղորդումից ժամեր անց, ոստիկանները տեղեկություն են ստացել, որ գողությունը արել է տուժածի համագյուղացի, 28-ամյա մի կին: Նա հրավիրվել է բաժին և խոստովանել, որ հուլիսի 20-ին, գտնվելով տուժած կնոջ տանը և օգտվելով նրա անուշադրությունից, հյուրասենյակի պահարանից գողացել է 400 հազար դրամ, իսկ դրա մի մասը՝ 15 հազարը, գցել է տան վառարանի մոտ: Նա ներկայացրել է գողացած գումարի մի մասը՝ 160 հազար դրամ, և հայտնել, որ մնացածը ծախսել է: 28-ամյա կինը նաև հայտնել է, որ փետրվարին, մարտին և մայիսին, գտնվելով նույն տանը, ևս երեք անգամ օգտվել է տանտիրուհու անուշադրությունից և անկողնու տակի դրամապանակից գողացել համապատասխանաբար` 60, 40 և 30 հազար դրամ:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: