Գույքային վնաս պատճառած երիտասարդը հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմին
![Գույքային վնաս պատճառած երիտասարդը հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմին Գույքային վնաս պատճառած երիտասարդը հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմին](/timthumb?src=/resources/police/img/news/big/1739188305-8504.jpeg&q=75&w=780&wm=1)
Փետրվարի 7-ին, ժամը 23.15-ի սահմաներում, Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Քեթի բնակավայրում անասնակեր և ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր ՆԳՆ Փրկարար ծառայության Գյումրիի հրշեջ փրկարար ջոկատից մարտական հաշվարկ է մեկնել:
Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժին հրավիրված 32-ամյա տուժողը հայտնել է, որ ժամը 22.40-ի սահմաններում անհայտ անձը սուր կտրող-ծակող գործիքով վնասել է իր «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի անվադողերը, հրկիզել բենզատարը և մոտ 150 խոտի հակ՝ պատճառելով շուրջ 800 հազար դրամի վնաս:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել է Գյումրի քաղաքի 31-ամյա բնակիչը։ Երիտասարդը ձերբակալվել է։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են հանցագործության գործիք դանակը և կրակայրիչը:
31-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: