ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գյումրեցիների «արկածները» Վանաձորում

26.07.2019 15:54 Գողություն

Հունիսի 3-ին հաղորդվել էր 68-ամյա մի կնոջ բանկային քարտից կանխիկացնելու միջոցով գումար գողանալու մասին:
Նախաքննության ընթացքում ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի և մարզային քննչական վարչության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գյումրիի երկու բնակիչ՝ 37-ամյա հասակակիցներ տղամարդ ու կին, մայիսի 10-ին Գր. Լուսավորչի փողոցում հարևանությամբ գտնվող երկու բանկոմատից նշված քարտից կանխիկացնելու միջոցով գողացել են 273 հազար դրամ:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: