1 զոհ, 7 վիրավոր. վթար Երևան-Գյումրի ճանապարհին

Հունիսի 21-ին՝ ժամը 16.15-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 22-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Մինի Կուպեր» մակնիշի մեքենաներ: «Մինի Կուպերի» ուղևորը՝ 70-ամյա Սանամ Ս.-ն, տեղում մահացել է, իսկ վարորդը և «Մերսեդեսի» վեց ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: