1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գյումրիի ոստիկանների հմուտ գործողությունների շնորհիվ նռնակները չպայթեցին

Օգոստոսի 28-ին, ժամը 19.30-ին, ոստիկանությունում ստացվել է ահազանգ: Գյումրիի մի բուքմեյքերական գրասենյակի աշխատակիցը հայտնում էր, որ գրասենյակ է զանգել 48-ամյա մի տղամարդ և ասել, թե ցանկանում է գումար կանխիկացնել իր հաշվից, ինչը մերժվել է, տղամարդն էլ սպառնացել է պայթեցնել գրասենյակը:
Շտապ դեպքի վայր են մեկնել ոստիկանության Կումայրիի և Մուշի բաժինների ծառայողներն ու Շիրակացու փողոցում հայտնաբերել տղամարդուն: Տեսնելով ոստիկաններին` նա հայտնել է, որ բուքմեյքերական ընկերության հետ գումարային խնդիր ունի և ցանկանում է պայթեցնել գրասենյակը: Այնուհետև նա գրպանից հանել է նռնակի նմանվող առարկա և սպառնացել, որ եթե ոստիկանները մոտենան` իրեն կպայթեցնի: Ոստիկանների հմուտ գործողությունների արդյունքում նա, այնուամենայնիվ, բերման է ենթարկվել Մուշի բաժին:
Անձնական խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել և վերցվել է նռնակի նմանվող երկու առարկա:
Տղամարդը հայտնել է, որ դրանք նռնակ են, որոնք 1990 թվականին իրեն տվել է հանգուցյալ ֆիդայի ընկերը, որի անունը չի հիշում:
Հարուցվել է քրեական գործ, տղամարդը ձերբակալվել է:
Նշանակվել է դատապայթյունատեխնիկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: