ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ընդունելություն ՃՈ տրանսպորտային միջոցների գրանցման-հաշվառման արդիականացված կենտրոնում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

26.09.2019 18:29 Միջոցառումներ

Ճանապարհային ոստիկանության Շիրակի մարզը սպասարկող ստորաբաժանման վարչական շենքի մոտ հավաքված քաղաքացիները վերջին անգամ փորձում են վերհիշել սովորածը։ Րոպեներ անց նրանք հանձնելու են թեստային քննություն՝ Գյումրիում կառուցվող մաքսազերծման նոր կենտրոնի տարածքում գործարկվող ճանապարհային ոստիկանության տրանսպորտային միջոցների գրանցման-հաշվառման արդիականացված կենտրոնում քաղաքացիական աշխատանքի անցնելու համար։
Քննող հանձնաժողովի նախագահ, ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Տոնոյանը ողջունելով հայտատու քաղաքացիներին ներկայացրեց քննության ընթացակարն ու հաջողություն մաղթեց նրանց։ Քաղաքացիներն արձագանքել էին աշխատանքի անցնելու համար ճանապարհային ոստիկանության տարածած հայտարարությանը, ուղարկել էին ինքնակենսագրականներ և արդեն հաղթահարել են ընդունելության առաջին՝ հարցազրույցի փուլը։ Այժմ մասնագիտական գիտելիքները ստուգելու հերթն է։ Քննող հանձնաժողովի անդամները ճանապարհային ոստիկանության իրավասու ստորաբաժանումների առաջատար մասնագետներն են։
Թեստային քննությանը պատրաստվելու համար դիմումատուներին նախապես ուղարկվել էին հարցաշարում տեղ գտած հարցերի աղբյուրները՝ օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերը։ Ճանապարհային ոստիկանության մասնագետները հարցաշարը կազմել էին բացառապես դիմորդներին տրամադրված կամ նախապես նշված աղբյուրներից։
Ահա և թեստն առաջինը հաղթահարած դիմորդը։ Նա այդ մասին հայտնում է հանձնաժողովի անդամին։ Հանձնաժողովի անդամը դիմողին տեղեկացնում է նրա ճիշտ պատասխանների հանրագումարով հավաքած միավորների քանակը, որի համար դիմողը ստորագրում է։ Հանձնված թեստը պահպանվում է էլեկտրոնային շտեմարանում։
Հանձնաժողովի անդամները փաստում են, որ առաջին փուլը հաղթահարած 163 հայտատուները թեստային քննության փուլում ևս արձանագրում են տպավորիչ արդյունքներ։ Նկարահանման ընթացքում մեզ հաջողվեց հանդիպել երկօրյա փուլի ընթացքում այդ պահի դրությամբ ամենաբարձր արդյունքն արձանագրած դիմորդին։
Քաղաքացիական աշխատանքներ կատարելու համար սահմանված հաստիքացուցակը համալրվելու է թեստային քննության արդյունքները ամփոփելուց հետո։ Ուսումնական դասընթացներ անցնելուց հետո աշխատանքի կանցնեն ամենաբարձր միավորներ հավաքած դիմորդները՝ հերթականության սկզբունքով։
Ճանապարհային ոստիկանության տրանսպորտային միջոցների գրանցման-հաշվառման Գյումրու արդիականացված կենտրոնն աշխատելու է ամենօրյա ռեժիմով։ Հայաստան ներմուծված տրանսպորտային միջոցների մաքսազերծման գործընթացը Գյումրի քաղաքում կենտրոնացնելու ծրագրով զգալիորեն բեռնաթափվելու է մյուս մաքսատների ծանրաբեռնվածությունը, իսկ մաքսատան տարածքում տրանսպորտային միջոցների գրանցման-հաշվառման արդիականացված կենտրոնի գործարկմամբ քաղաքացին գործընթացքը լիարժեք կիրականացնի մեկ վայրում՝ մաքսազերծումից մինչև գրանցում ու հաշվառում։