Գյումրիի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը:
Ապրիլի 28-ին հերթական դեպքը բացահայտեցին ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները:
Ժամը 18.30-ի սահմաններում քրեական հետախույզները Գյումրի քաղաքի Պարույր Սևակի փողոցից, ապօրինի թմրամիջոց պատրաստելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին Տրդատ Ճարտարապետի փողոցի 28-ամյա մի բնակչի:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց յուրահատուկ հոտով չորացված, մանրացված դեղնականաչավուն զանգված:
Ըստ բերման ենթարկվածի` բուսական զանգվածը մարիխուանա է, քաղել էր անցյալ տարի ամռանը` վայրաճ կանեփի թփերից: Մի մասն օգտագործել էր, մյուս մասը` պահել հետագայում ծխելու համար:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: