Տաջիկստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենում
12.03.2020 11:26
Հետախուզվողի հայտնաբերում

Մարտի 11-ին, ժամը 15.55-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք է հրավիրվել Տաջիկստանի Հանրապետության քաղաքացի Ժուռաբեկ Յ.-ն, որը 2019 թ. դեկտեմբերի 23-ից հետախուզվում էր Դուշանբե քաղաքի իրավապահների կողմից՝ Տաջիկստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի (Խարդախությունը) 4-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: