ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ընդգրկվել են ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից 2016 թ. ապրիլի 14-ին ստորագրվել է հրաման` 2016 թվականի ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվող հասարակական միավորումների ներկայացուցիչների թեկնածությունները հաստատելու մասին:
2016 թվականին ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվել են`
1. Անժելա Թասալյանը` «Գիտակցիր իրավունքդ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունից.
2. Հռիփսիմե Աջամօղլյանը` «Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանության» հասարակական կազմակերպությունից.
3. Ամո Շարոյանը` «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունից.
4. Գուրգեն Պողոսյանը` «Բնակչության զբաղվածություն» սոցիալական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունից.
5. Դավիթ Ճուղուրյանը` «Հայ պետական ծառայողների միություն» հասարակական կազմակերպությունից: