ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայտարարություն

18.06.2015 18:06 Պարզաբանում
Հայտարարություն

«Հրապարակ.ամ» կայքէջի հունիսի 18-ի «Որտեղ է Հունան Պողոսյանը» հրապարակման կապակցությամբ պաշտոնապես հայտնում ենք, որ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը գտնվում է հերթական արձակուրդում:
Ինչ վերաբերում է հոդվածագրի հորինածին մտահանգումներին, ապա հարկ ենք համարում տեղեկացնել, որ ոստիկանության պետը վստահել, վստահում և վստահելու է իր առաջին տեղակալին՝ որպես բարձրակարգ պրոֆեսիոնալի, գործընկերոջ ու վաղեմի ընկերոջ:
Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին խորհուրդ ենք տալիս չզբաղվել ապատեղեկատվություն տարածելով և հավաստի տեղեկատվություն ստանալու համար դիմել ոստիկանություն:
                                                                                                                                                                                                            ՀՀ ոստիկանություն