Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է

Հարգելի´ քաղաքացիներ, հորդորում ենք ամանորյա այս օրերին լինել առավել զգոն, ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա չվարել, չգերազանցել սահմանված առավելագույն արագությունը և խստագույն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Հաշվի առնելով եղանակային ոչ բարենպաստ պայմանները՝ հորդորում ենք մեքենա վարել բացառապես ձմեռային անվադողերով:
Գալիք տարում մաղթում ենք խաղաղություն, բարեկեցություն և անվտանգ երթևեկություն: