ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն. ՀՀ ոստիկանության կողմից 2018 թվականի ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների իրականացման և գերակա խնդիրների լուծման ընթացքի վերաբերյալ

31.01.2019 17:08 Տարի

2018 թվականի ընթացքում ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակներում ՀՀ ոստիկանության կողմից նախապատրաստվել է «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից և ներկայումս գտնվում է Ազգային ժողովում:
Նախագծի ընդունումը իրավական հիմք կստեղծի ինչպես քրեական դատավարության մասնակիցների, այնպես էլ օրենքով պաշտպանության ենթակա այլ անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցների իրականացման կարգը սահմանելու համար, որի արդյունքում կապահովվի պետության կողմից քրեական դատավարության մասնակիցների և այլ անձանց պաշտպանությունն իրականացնելու պարտականության կատարումը և վերջիններիս անվտանգության պատշաճ ապահովումը:
ՀՀ կառավարության 2018 թվականի գերակա խնդիրներից առաջինը Տավուշի մարզում տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման գործողությունների իրականացման, ինչպես նաև վարորդական վկայականների հատկացման գործընթացի կատարելագործումն է, որի նպատակն է բարելավել Ճանապարհային ոստիկանության կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը: 2017 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության արտաբյուջետային միջոցների հաշվին ընթացել են Տավուշի մարզի Իջևան քաղաքում հաշվառման քննական ստորաբաժանման նոր վարչական շենքի հիմքերի կառուցմանն ուղղված աշխատանքները, սակայն քանի որ Ճանապարհային ոստիկանության 2018 թվականի արտաբյուջետային միջոցների ծախսերի նախահաշվում այս նպատակով ֆինանսական միջոցներ նախատեսված չեն եղել, ուստի շինարարական աշխատանքները 2018 թվականի չեն վերսկսվել:
Նախատեսվում է շինարարական աշխատանքները վերսկսել 2019 թվականի 2-րդ եռամսյակում:
Հաջորդ գերակա խնդիրը` Համայնքային ոստիկանության գործունեության ընդլայնումն է: Մասնավորապես, այս նպատակով Երևան քաղաքում կառուցվել է ևս մեկ նոր հենակետ (Էրեբունու համայնքի վարչական տարածքում, Աթոյան անցուղի 16/2 հասցեում): Հենակետի շինարարությունն իրականացվել է ՀՀ ոստիկանության 2018 թվականի արտաբյուջետային միջոցներով: Հենակետը կահավորված է, ներկայումս ընթանում են ներքին հարդարման վերջին աշխատանքներ:
Բացի այդ, 2018 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության կրթահամալիրում վերապատրաստվել է համայնքային ոստիկանության 54 ծառայող:
Ոստիկանության կողմից իրականացվող հաջորդ գերակա խնդիրը՝ Գյումրի և Վանաձոր քաղաքներում ՀՀ ոստիկանության մարզային վարչությունների կազմում թվային տեխնոլոգիաների օգտագործմամբ շահագործվող օպերատիվ կառավարման կենտրոնների ստեղծումն է: Նշված խնդիրն իրականացվում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ֆինանսավորմամբ` Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրի շրջանակներում: Օպերատիվ կառավարման կենտրոնների ստեղծման համար անհրաժեշտ տեխնիկան միջոցները և գեոլոկացիոն համակարգերը ձեռքբերելու նպատակով գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան ներկայումս ընթանում են գնման աշխատանքները: Գյումրիում և Վանաձորում ՕԿԿ-ների համար նախատեսված տարածքներն առանձնացված են, վերանորոգված, առկա են կենտրոնների գործունեության համար անհրաժեշտ բոլոր պայմանները: