Հրդեհ և 3 միլիոնի վնաս
05.05.2015 17:56
Հրդեհ
Ապրիլի 22-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչություն հաղորդում էր ստացվել, որ Օձուն գյուղի բնակչուհի Գայանե Ն.-ի տանը հրդեհ է:
Հրդեհից մասամբ այրվել էր բնակարանը` 50 քմ ընդհանուր մակերեսով և գույքը:
Պատճառված ընդհանուր վնասի չափը` համաձայն Գայանե Ն.-ի բացատրության` կազմում է 3.000.000 դրամ:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: