ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դաշտում ծեծել է համագյուղացուն

Ապրիլի 23-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Բաղրամյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Քարակերտ գյուղի բնակչուհի Էմմա Մ.-ն և հայտնել, որ գյուղի դաշտում ծեծել են իր տղային:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, Քարակերտ գյուղի դաշտում, վիճաբանության ժամանակ, 1990 թ. ծնված Հուսիկ Ա.-ն ծեծի է ենթարկել 1998 թ. ծնված Գևորգ Մ.-ին` պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: