ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Անձնական խուզարկությամբ տղամարդկանց մոտ հոգեմետ հաբեր են հայտնաբերվել

Քրեական ոտիկանության ԹԱՇԴՊ վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 12-ին, թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, մայրաքաղաքի Ռոստովյան փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել Երևանի Լենինգրադյան փողոցի բնակիչ 42-ամյա մի տղամարդու:
Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները` նույն օրը նույն կասկածանքով քրեական ոստկանները ձերբակալել են Սարի թաղի բնակիչ 51-ամյա մի տղամարդու և, իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, տեղափոխել Էրեբունու բաժին:
Անձնական խուզարկությամբ 42-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ 87 հաբ, իսկ 51-ամյա տղամարդու մոտ` 7 հաբ:
Նույն օրը Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձառնվել է քրեական վարույթ:
Երկուսն էլ ձերբակալվել են։
Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: