Գիշերը հերթապահող Արաբկիրի քրեական հետախույզները մեքենայի հայելիների գուղություն են կանխել
Ապրիլի լույս 13-ի գիշերը, 04.30-ի սահմաններում, ոստիկանության Արբակիրի բաժնի քրեական հետախույզները Վաղարշյան փողոցում նկատել են մի տղամարդու, որը փորձում էր գողանալ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները։ Տղամարդը տեսնելով ոստիկաններին՝ փախել էր՝ այդ ընթացքում նետելով հայելիները։ Արաբկիրի քրեական հետախույզները, ճիշտ գնահատելով ստեղծված իրավիճակը, օպերատիվորեն արձագանքել, հետապնդել ու բռնել են փախչողին։ 42-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ տվել է խոստովանական բացատրություն:
Իսկ առավոտյան ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժին են փոխանցել քրեական հետախույզների գիշերը կանխած գողության վերաբերյալ տուժողից ստացված ահազանգը։
«Լեքսուսի» հայելիները հայտնաբերվել են:
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: