Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները հայտնաբերել են հետախուզվողի
Նոյեմբերի 18-ին` ժամը 10.30-ին, Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Գյումրիի Հալաբյան փողոցի մի բնակարանում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել նույն փողոցի բնակիչ 31-ամյա տղամարդը:
Նոյեմբերի 14-ից նա հետախուզվում էր խարդախության, խարդախության փորձի, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարված հափշտակության և փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
