ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները բացահայտել են օտարերկրացու պայուսակից կատարված գողությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐ)

09.07.2019 16:40 Գողություն

Հուլիսի 7-ին, ժամը 01.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի և Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողները Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտից բերման են ենթարկել 25-ամյա երիտասարդի: Պարզվել է, որ նա հուլիսի 6-ին, ժամը 23.30-ին, համալիրի հանդերձասրահից գողացել է մի օտարերկրացու ճամպրուկում եղած 80 եվրոն և 3000 դրամը:
Գողոնն առգրավվել է:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: