ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Բացահայտվել են մեքենաների համարանիշերի գողության նոր դրվագներ

09.12.2021 14:11 Գողություն

Օրերս անդրադարձել էինք ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների բացահայտած մեքենաների համարանիշերի գողության դեպքերին։ Հիշեցնենք, որ համարանիշեր գողանալու և դրանք վերադարձնելու դիմաց վարորդներից փող պահանջելու կասկածանքով Վաղարշապատի բաժին բերման էր ենթարկվել Էջմիածնի Պուշկինի փողոցում բնակվող 25-ամյա մի երիտասարդ։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էին մեքենաներից գողացված համարանիշեր։ Պարզվել էր, որ բերման ենթարկվածը պարբերաբար մեքենաներից համարանիշեր էր գողացել ու «տելեգրամի» միջոցով կապ հաստատելով տերերի հետ՝ դրանք վերադարձնելու դիմաց պահանջել էր փող: Երիտասարդը ներկայացվել էր տարածքային նախաքննական մարմնին, որտեղ դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ։
Հարուցված քրեական գործի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Վաղարշապատի ոստիկանները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ 25-ամյա էջմիածինցին մենակ չի գործել, այլ՝ Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 18-ամյա մի երիտասարդի հետ։ Նա մայրաքաղաքում հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, ապա ներկայացվել տարածքային քննչական մարմնին ու տվել խոստովանական ցուցմունք։ Քննությանն այս պահին հայտնի տվյալներով՝ նրանք միայն Էջմիածնում շուրջ 20 մեքենաների համարանիշեր են գողացել։ Պարզվել է նաև, որ համարանիշեր են գողացել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում։ Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Կրկին հիշեցնում ենք, որ ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ թույլատրվում է կորցրած կամ հափշտակված համարանիշերի փոխարեն տրամադրել դրանց կրկնօրինակը, որոնք քաղաքացիները կարող են ստանալ ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումներում։ Այսինքն, մեքենայատերերը նշված հանցավոր ոտնձգություններից այսուհետ պաշտպանված են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: