ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Համատեղ միջոցառումն արդյունավետ էր. խուզարկությամբ հայտնաբերվեց երկու տեսակի թմրանյութ

Թմրամոլության և թմանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի հերթական դեպքը հունվարի 26-ին էր` ուժեղացված ծառայության շրջանակներում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի և Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները համատեղ միջոցառման արդյունքում, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, Հրազդանի կիրճից բերման են ենթարկել Էջմիածնի Բաղրամյան փողոցի բնակիչ, 31-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներ: Պարզվել է, որ բյուրեղանմանը՝ ՊՎՊ կոչվող քիմիական թմրանյութ է, մյուսը՝ մարիխուանա:
Նշանակվել են փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: