ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Միասին կհաղթահարենք համավարակը

Համավարկի դեմ պայքարում ոստիկանության միջոցառումները դրական արդյունք կտան միայն հասարակության աջակցության շնորհիվ։ Պետք է պայքարել միասին, և, հաստատ, կհաղթենք՝ միահամուռ ուժերով օր օրի արձանագրելով ավելի լավ արդյունք։ Եղանակը տրամադրում է, և շատերն են ցանկանում քաղաքից դուրս գնալ։ Հորդորում ենք հանգիստը կազմակերպել՝ պահպանելով հակահամաճարակային անվտանգության կանոններն ու Պարետի որոշումները։ Բնության գրկում՝ տաղավարներում կամ պիկնիկներին, 5 հոգուց ավելի մի եղեք։ Դա վերաբերում է նաև ռեստորաններում կամ սրճարաններում սեղանի շուրջ նստելուն։ Խուսափեք այցելել հատկապես այնպիսի վայրեր, որտեղ հնարավոր են մարդկային կուտակումներ։
Սիրելի՛ հայրենակիցներ, ոստիկանության գործողություններն ինքնանպատակ չեն և ոչ էլ ուղղված են ձեր հանգիստը խանգարելուն. միակ խնդիրը ձեր անվտանգության և առողջության պահպանումն է:
Ոստիկանությունը շնորհակալություն է հայտնում ըմբռնման ու հակահամաճարակային կանոնները պահպանելու համար։ Վստա՛հ եղեք, միասին կհաղթահարենք համավարակը։