ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Համայնքային ոստիկանները անչափահասների հետ աշխատանքների ուղղությամբ զարգացնում են հմտությունները

Անչափահասների հետ աշխատանքը համայնքային ոստիկաններից պահանջում է մի շարք հմտություններ ինչպես հոգեբանական, այնպես էլ իրավական տեսանկյունից: Հենց այդ կարողությունների զարգացմանն էր միտված ապրիլի 10-ին մեկնարկած «Համայնքային ոստիկանության ծառայողների գործունեության իրավական հիմքերը» խորագրով եռօրյա վերապատրաստումը:
ՀՈԳՎ մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Էդգար Պետրոսյանի խոսքով՝ վերապատրաստումն իր բնույթով աննախադեպ է, քանի որ մասնակցում է ՀՈԳՎ տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը, որը անչափահասների հետ տարվող աշխատանքների շրջանակում առաջին անգամ է վերապատրատվում։
Վերապատրաստումը լավ հնարավորություն է ընձեռում համայնքային ոստիկանին՝ ծանոթանալու ՅՈՒՆԻՍԵՖ-ի փորձագիտական թիմի կողմից մշակված «Ոստիկանության արձագանքը երեխայի նկատմամբ բռնության և անչափահասի կողմից իրավախախտման դեպքում» ձեռնարկին՝ որպես աշխատանքային ուղեցույց գործնականում կիրառելու համար:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի Երեխաների համար արդարադատության մատչելիության ծրագրի ղեկավար Վիկտորյա Օհանյանի խոսքով՝ Համայնքային ոստիկանության ղեկավար կազմի համար վերապատրաստման հիմնական ուղղությունը, մասնավորապես, իրավական դրույթներն են, որոնք վերաբերում են երեխաների հետ աշխատանքի, այդ թվում՝ երեխաների հետ աշխատանքի հոգեբանական առանձնահատկութուններին։
Վերապատրաստման ծրագիրը առաջիկայում ընդլայնվելու է և, որպես մոդուլ, ոստիկանների վերապատրաստման համար կկիրառվի ՆԳՆ կրթահամալիրում ։
Ինտերակտիվ քննարկումները, խմբային աշխատանքները և փորձի փոխանակումը թույլ են տալիս մշակել բռնության դեպքերին արձագանքելու և կանխարգելելու ընդհանուր կանոններ ։
Վերապատրաստումը կազմակերպվել է ՆԳ Նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ՝ Միացյալ Թագավորության ֆինանսավորմամբ: