ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայտնաբերվեց հանցանքի վայրում

27.02.2020 12:50 Գողություն
Հայտնաբերվեց հանցանքի վայրում

Փետրվարի 26-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության Մուշի բաժին հաղորդում ստացվեց, որ Գյումրի քաղաքի Խորենացու փողոցի խանութից գողություն են անում:
Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրից բերման ենթարկեց 20-ամյա երիտասարդի, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մետաղադրամներ: Երիտասարդը հայտնել է, որ դրանք գողացել է խանութի սրճեփ սարքից:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: