1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հանդիպում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պատվիրակության հետ /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Դեկտեմբերի 3-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի պատվիրակությանը՝ տնօրեն Մայքլ Շուլմանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանը:
Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Եսայանը ընդգծեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ իրականացվող համագործակցության կարևորությունն ու արդյունավետությունը, նաև ներկայացրեց փոխգործակցության արդյունքում իրականացված որոշ աշխատանքներ:
Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար` իրենց հետաքրքրող հարցերն ուղղելով ոստիկանության գործունեության վերաբերյալ:
Կողմերը քննարկեցին այն հիմնական ուղղությունները, որոնցով դեսպանության անմիջական աջակցությամբ ոստիկանությունում կիրականացվեն մի շարք միջոցառումներ: Մասնավորապես, ամերիկյան կողմն իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին:
Հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում: