1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների պետերի առաջին հանդիպումը

Կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների պետերի առաջին հանդիպումը

Սեպտեմբերի 16-19-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների պետերի առաջին հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության գնդապետ Նարինե Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը:

Հանդիպման ընթացում քննարկվել են հետախուզումն իրականացնելիս տեղեկատվության փոխանակման արդյունավետության բարձրացման, տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ կատարվող հանցագործությունների կանխման և բացահայտման, ահաբեկչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, անօրինական միգրացիայի դեմ պայքարի և այլ հարցեր:

Մասնակիցներն այցելել են ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչություն՝ Իրավիճակային կենտրոնի, Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչության աշխատանքներին, կիրառվող տեխնիկային և մեթոդաբանությանը ծանոթանալու նպատակով: Պատվիրակությունները ներկա են գտնվել նաև Ոստիկանության հատուկ գնդի Տուրիստական ոստիկանության ստորաբաժանման ցուցադրական վարժանքին: