ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հանդիպում քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում

Սեպտեմբերի 24-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանն ընդունեց ԱՄՆ պետդեպարտամենտի աշխատակից, «Արտահանման վերահսկում և սահմանային անվտանգություն» ծրագրի տարածաշրջանային խորհրդատու Ռոսսիտցա Պետրովին և նույն ծրագրի երևանյան գրասենյակի աշխատակից Արմեն Թովմասյանին։
Ողջունելով հյուրերին՝ Վարդան Վարդանյանը կարևորեց ծրագրի շրջանակներում համագործակցությունը։
Քննարկվեցին Հայաստանի ոստիկանության և ծրագրի ղեկավարության միջև ստորագրված հուշագրի վերաբերյալ, ինչպես և ծրագրի շրջանակներում Հայաստանի ոստիկանությանը տրամադրվող աջակցության մասին հարցեր։ Խոսվեց տեխնիկական աջակցության և ոստիկանության աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման դասընթացների մասին, ձեռք բերվեցին պայմանավորվածություններ։
Երկու կողմերն էլ պատրաստակամություն հայտնեցին աջակցել ծրագրի իրականացմանն ու քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։