ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հանդիպում ՀՀ ոստիկանությունում /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Մարտի 28-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանն ընդունեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին Ժողովրդավարական Կառավարման ծրագրերի ղեկավար Ալլա Բակունցին, խորհրդական Դավիթ Հարությունյանին և Մարդու իրավունքների պաշտպանության ծրագրի ղեկավար Մարիա Սիլվանյանին ։
Արմեն Ղուկասյանը ողջունելով հյուրերին՝ ներկայացրեց ոստիկանությունում բարեփոխումների ծրագիրն ու դրա ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Խոսվեց ճանապարհային ոստիկանության և պարեկապահակետային ծառայության գնդի հիման վրա Երևանում ստեղծվելիք շարժական պարեկային ծառայության մասին:
Հյուրերը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին թե շարժական պարեկային ծառայության և թե ոստիկանության այլ ծառայությունների մասին:
Քննարկվեցին նոր կազմավորվող ստորաբաժանման ծառայողների վերապատրաստման, հանդերձավորման, ծառայողական հատուկ տրանսպորտային միջոցների և ոստիկանության բաժիններում տեսաձայնագրող սարքեր տեղադրելու մասին հարցեր:
Հանդիպմանը քննարկվեցին փոխադարձ հետաքրքրության ներկայացնող այլ հարցեր ևս: