1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հանդիպում ՀՀ ոստիկանությունում /ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/

Հանդիպում ՀՀ ոստիկանությունում /ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/

Օգոստոսի 17-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին:
Ողջունելով հյուրին՝ Վալերիյ Օսիպյանը բարձր գնահատեց ՀՀ ոստիկանության և ԱՄԷ դեսպանության ու իրավապահ մարմինների համագործակցությունն ու համոզմունք հայտնեց, որ գործընկերությունն ավելի կխորանա՝ ի շահ հանցավորության դեմ երկու երկրների իրավապահների համատեղ պայքարի:
Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ կարևորեց Հայաստանում հասարակական կարգի ապահովմանն ուղղված ոստիկանության ջանքերը, ինչը գնահատելի է, մասնավորապես, զբոսաշրջության զարգացման համատեսքստում:
Դեսպանը փոխանցեց նաև հայրենակիցների գոհունակությունը՝ նշելով, որ Միացյալ Էմիրություններից Հայաստան զբոսաշրջիկների տսրեցտարի աճող հոսքի պայմաններում միշտ նրանցից դրական գնահատականներ է լսել Հայաստանի ոստիկանության աշխատանքի և երկրում հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված գործողությունների մասին:
Կողմերը անդրադարձան նաև տեղեկատվության փոխանակման, իրավապահների փոխադարձ այցելությունների և հետախուզվողների հետ կապված խնդիրներին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս: