ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարը հանդիպել է Տավուշի մարզի բնակիչներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հուլիսի 9-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում տեղի ունեցավ մարզի բնակչության ընդունելություն:
Ոստիկանության պետի անունից քաղաքացիներին ընդունեց ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Նունե Մանուկյանը:
Մասնակցում էր նաև ոստիկանության Տավուշի մարզային վարչության ղեկավար կազմը։
Ընդունելությանը հերթագրված քաղաքացիների հարցադրումները, բողոքները, դիմումներն ու առաջարկները և՛ ոստիկանության իրավասության շրջանակում էին, և դրանից դուրս:
Քաղաքացիների բարձրացրած բոլոր խնդիրները քննարկման առարկա դարձան, որոնց ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի դրույթների պահանջներին համապատասխան, տրվեցին պարզաբանումներ, իսկ ոստիկանության իրավասությունից դուրս հարցեր բարձրացրած քաղաքացիներն ուղղորդվեցին ճիշտ հասցեատերերին։