ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հանդիպում ՀՀ ոստիկանությունում /ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/

15.10.2019 20:14 Պաշտոնական

Հոկտեմբերի 15-ին ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ընդունեց Կալիֆորնիայի նահանգային ասամբլեայի անդամ Արդին Նազարյանին, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրիքորյանին և նրա աշխատակազմի ղեկավար Կարո Թորոսյանին։
Արման Սարգսյանը, ողջունելով հյուրերին, կարևորեց երկկողմ համագործակցությունը և դրա ընդլայնման պատրաստակամություն հայտնեց։
Հյուրերը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նույնպես պատրաստակամություն հայտնեցին աջակցելու ՀՀ ոստիկանությանը։ Արման Սարգսյանը նշեց, որ ոստիկանության արդյունավետ աշխատանքը պայմանավորված է նախևառաջ ծառայողների մասնագիտական ունակություններով, համապատասխան տեխնիկական հագեցվածությամբ, ինչպես և առաջավոր փորձի կիրառմամբ։
Քննարկման առարկա դարձան Հայաստանում ստեղծվելիք շարժական պարեկային ծառայության և այլ ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածության վերաբերյալ հարցեր։ Այս համատեքստում հյուրերը համագործակցության և աջակցության պատրաստակամություն հայտնեցին։
Հանդիպմանը քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։