1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ապօրինի հանքարդյունահանման հետևանքով պետությանը պատճառված վնասը վերականգնվել է

Ապօրինի հանքարդյունահանման հետևանքով պետությանը պատճառված վնասը վերականգնվել է

Ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արարատի մարզի Դարբնիկ բնակավայրում՝ Զանգու գետի ափերին, իրականցվում են ավազակոպճի ապօրինի հանքարդյունահանման աշխատանքներ:
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկությունների իրացման և ստուգումների արդյունքում պարզել են, որ շինարարական գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերություններից մեկի տնօրենի տեղակալը, ընդերքն օգտագործելու թույլտվություն չունենալով, Դարակերտ բնակավայրում իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, ինչի հետևանքով պետությանն առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառվել։ Ըստ այդմ, նա ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Դարակերտ բնակավայրում գտնվող հողատարածքներում ընդերքն օգտագործելու թույլտվություն չունենալով` մայիս ամսից մինչև հուլիսի 29-ն ընկած ժամանակահատվածում, խախտելով ընդերքի մասին ՀՀ օրենքի պահանջը, արդյունահանել է պետական սեփականություն համարվող
մոտ 4500 խմ օգտակար հանածո: Այնուհետև արդյունահանված ավազակոպիճն իրացնելու նպատակով տեղափոխել է ասֆալտի արտադրությամբ զբաղվող մեկ այլ ՍՊ ընկերության տարածք, որտեղ դրա ձեռք բերման աղբյուրը թաքցնելով, հանցավոր հետքերը վերացնելով՝ 4500 մ ծավալով ավազակոպիճն իրացրել է տարբեր անձանց՝ չվճարելով նախատեսված պետական տուրքերը և այդ կերպ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 10 092 000 դրամի վնաս: Նաև պետության օրինական շահերին է պատճառվել էական վնաս՝ հանգեցնելով հողի որակի վատթարացման, արդյունահանվող օգտակար հանածոների կորստի։

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նշված ընկերության կողմից, որպես պետությանը պատճառված վնաս, 10 092 000 դրամը վերականգնվել է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: