Հանրային քննարկում
13.04.2020 12:16
Հանրային քննարկումներ

Հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում և e-draft.am կայքում տեղադրվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է սույն թվականի ապրիլի 13-ից մինչև ապրիլի 28-ը նախագծի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները թողնել e-draft.am կայքում:
Լրացուցիչ պարզաբանումների համար դիմել ոստիկանության իրավաբանական վարչություն` 010-59-65-46 հեռախոսահամարով: