Քրեական ոստիկանները ձերբակալեցին թմրամիջոցների իրացման փորձի և մաքսանենգության հանցակցության մեղադրանքով հետախուզվողին
Հետախուզվողի վերաբերյալ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացած օպերատիվ տվյալներն իրացվեցին Երևան քաղաքի և Սյունիքի մարզի քրեական ոստիկանների հետ:
Հոկտեմբերի 3-ին` ժամը 17-ին, մայրաքաղաքի Հակոբ Հակոբյան փողոցում հայտնաբերվեց և Երևանի վարչություն տեղափոխվեց Աղբյուր Սերոբի փողոցի բնակիչ 33-ամյա տղամարդ, որը սեպտեմբերի 1-ից Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության կողմից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացման փորձի և թմրամիջոցների մաքսանենգության հանցակցության մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: