ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տեսակոնֆերանս ՀԱՊԿ անդամ-պետությունների իրավապահների հետ

01.12.2021 15:28 Պաշտոնական

Նոյեմբերի 30-ին առցանց եղանակով տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրանյութերի անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 23-րդ նիստը:
Նիստին մասնակցում էին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, քրեական ոստիկանության գլխավոր վարչության և շտաբի ծառայողներ, ինչպես և ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարներ:
Արա Ֆիդանյանն իր խոսքում կարևորեց միջազգային համագործակցությունը՝ մասնավորապես ընդգծելով թմրանյութերի անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի դերը, ինչը կարևոր նշանակություն ունի ՀԱՊԿ անդամ-պետություններում հակաթմրամիջոցային պայքարի համաձայնեցված ռազմավարության և համատեղ միջոցների մշակման ու իրականացման գործում:
Ելույթի իր խոսքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերիյ Սեմերիկովը բարձր գնահատեց սեպտեմբերի 24-ից 28-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացված ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման ու ձևավորման մարմինների օպերատիվ ու մարտական պատրաստության համատեղ միջոցառումների պլանով նախատեսված «ԳՌՈՄ-2021» համատեղ հատուկ հակաթմրանյութային գործողությունը՝ ընդգծելով կազմակերպչական այն մեծ աշխատանքը, որն իրականացրել էր հայկական կողմը:
Ելույթներով հանդես եկան նաև քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրաբիզնեսի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վահան Հակոբյանը և նույն վարչության հատուկ նշանակության վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հայկ Մուրադյանը:
Հաստատվեց նաև 2022 թվականին համակարգող խորհրդի հերթական նիստը Հայաստանում անցկացնելու որոշումը: