ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տեսակոնֆենրանս ՀԱՊԿ անդամ երկրների իրավապահների հետ

Նոյեմբերի 20-ին Տաջիկստանի Հանրապետության նախագահին կից Թմրանյութերի վերահսկման գործակալության կողմից տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացվեց Թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման ուղղությամբ ՀԱՊԿ անդամ-պետությունների իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 22-րդ նիստը:
Կոնֆերանսին մասնակցում էին խորհրդի նախագահ, ստատս-քարտուղար, ՌԴ ՆԳ նախարարի տեղակալ Իգոր Զուբովը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, Տաջիկստանի Հանրապետության նախագահին կից Թմրանյութերի վերահսկման գործակալության տնօրեն Սայդուլլո Վոխիդզոդան, ինչպես և ՀԱՊԿ անդամ-պետությունների ՆԳՆ պատվիրակություններ: ՀՀ ոստիկանության պատվիրակությունը գլխավորում էր ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: Նիստի ընթացքում բանախոսները անդրադարձան խորհրդի 15-ամյա գործունեությանը: Ներկայացվեց ՀԱՊԿ անդամ-պետություններում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ մղվող պայքարն ու օպերատիվ իրավիճակը:
Արա Ֆիդանյանն իր խոսքում նշեց, որ այս համատեքստում առանձնակի ուշադրության են արժանի ՀԱՊԿ անդամ-պետությունների արագ արձագանքման հավաքական ուժերի կազմի մեջ մտնող հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ «Կանալ» հակաթմրանյութային գործողության շրջանակներում անցկացվող միջազգային օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումները: Ոստիկանության պետի տեղակալը վստահեցրեց, որ թմրաբիզնեսի դեմ պայքարի ՀՀ լիազոր մարմինները պատրաստակամ են հետագայում ևս ակտիվ մասնակցություն ունենալ պլանային միջոցառումների իրականացման գործում` նպաստելով թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում ՀԱՊԿ անդամ-պետությունների լիազոր մարմինների համակարգող խորհրդի աշխատանքային գործունեությանը: Կառուցողական մթնոլորտում անցած տեսակոնֆերանսի ընթացքում իրավապահները քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: