ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները բացահայտել են վարկային քարտից կատարված հափշտակությունը

Փետրվարի 1-ին, ժամը 13:00-ի սահմաններում Գյումրիի մի բնակիչ ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել, որ 2018 թ. մարտից մինչև դեկտեմբեր ամիսն իր վարկային քարտից ինտերնետային կայքի միջոցով մոտ 40.000 դրամի գործարք են կատարել:
Բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, մարտի 15-ին պարզվել է, որ նշված գումարը 2018 թ. տարբեր ժամանակահատվածներում տուժողի քարտից ինտերնետային կայքի միջոցով, հափշտակել է Գյումրիի Մուշ-2 թաղամասի բնակչուհի Հասմիկ Ա-ն: Նույն օրը նա ներկայացվել է քննության: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`