ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հարգանքի տուրք Ցեղասպանության զոհերի հիշատակին /ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/

24.04.2019 11:49 Պաշտոնական

Ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության 104-րդ տարելիցի օրը, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, կոլեգիայի անդամները, բարձրաստիճան սպաներ, տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեցին մեր սուրբ նահատակների հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով հուշակոթողին և ծաղիկներ խոնարհելով անմար կրակի առաջ: