1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Նպատակս մեկն է՝ շարունակաբար զարգացնելով կարողություններս` հնարավորություններս ծառայեցնել երկրիս․ Վահագն Կարճիկյան

Նպատակս մեկն է՝ շարունակաբար զարգացնելով կարողություններս` հնարավորություններս ծառայեցնել երկրիս․ Վահագն Կարճիկյան

Հարցազրույց՝ ՆԳՆ Ոստիկանության զորքերի 2024 թվականի լավագույն զինծառայող ճանաչված՝ N զորամասի հասարակական կարգի պահպանման 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Վահագն Կարճիկյանի հետ։

- Որքա՞ն ժամանակ է՝ համակարգում եք և ինչպե՞ս հայտնվեցիք Ոստիկանության զորքերում:

- 2009-ին ավարտեցի ժամկետային ծառայությունս և մեկ տարի անց` 2010 թվականին, ծառայության անցա Ոստիկանության զորքերում։ Հայրս ոստիկան էր, ծառայել է 20 տարի, և ես մանկուց նրան տեսել եմ համազգեստով: Գուցե այս հանգամանքն էլ ազդեց որոշմանս վրա։

- Ծառայությունը և ընտանիքը համատեղելի՞ են:

- Ամուսնացած եմ, ունեմ երկու դուստր։ Իհարկե, աղջիկներս ինձ են կարոտում, ես էլ՝ նրանց։ Հատկապես դժվար է, երբ Սյունիքի մարզում ենք ծառայություն իրականացնում. տասն օրից ավելի տանը չեմ լինում։ Իհարկե, դժվար է և՛ ինձ համար, և՛ ընտանիքիս: Բայց համակերպվել ենք: Երբ ծառայողի կին ես կամ զավակ` պետք է կարողանաս համակերպվել։

- Ինչպիսի՞ն է Վահագն Կարճիկյանը համազգեստից դուրս:

- Ազատ ժամանակ սիրում եմ զբաղվել գյուղատնտեսությամբ, նաև շախմատ խաղալ։ Շախմատը զարգացնում է արագ կողմնորոշվելու ունակություններ, որոնք օգնում են նաև ծառայության մեջ։ Համազգեստով և համազգեստից դուրս գրեթե նույն մարդն եմ։

- Ի՞նչ հատկանիշներով պետք է օժտված լինի Ոստիկանության զորքերի ծառայողը:

- Պետք է լինել զուսպ, համբերատար, քանի որ տարբեր իրավիճակներ կարող են լինել։ Ինքնատիրապետում, կրթվածություն, իրավիճակն արագ գնահատելու կարողություն` սրանք են ամենակարևոր հատկանիշները։

- Ի՞նչ կմաղթեք ապագա ծառայողներին:

- Պետք է լինել նվիրված, սիրով անել ամեն բան: Ես 11 տարի եղել եմ պայմանագրային զինծառայող և վերադասից լավ վերաբերմունք ստանալով՝ սկսել եմ քայլ առ քայլ առաջ գնալ։ Շատ կարևոր է նաև ավագ ընկերների աջակցությունը։ Բայց արդյունքի չես հասնի, եթե չունես հստակ նպատակ: Օրինակ, իմ նպատակն է անընդհատ զարգացնելով կարողություններս` հնարավորություններս ծառայեցնել երկրիս:

- Ի՞նչ զգացիք, երբ իմացաք, որ ճանաչվել եք Ոստիկանության զորքերի լավագույն զինծառայող:

- Լավագույնի կոչմանն արժանանալը պարտավորեցնող է։ Ամեն ինչ անելու եմ, որ ընկերներիս ու ղեկավարությանը հուսախաբ չանեմ։ Լավագույնի կոչումը չի նշանակում, թե հասել ես բարձրակետին: Կարծում եմ` ամեն օրը նաև ինքնակրթվելու և կատարելագործվելու հնարավորություն է։ Փորձելու եմ ամեն օր օգտագործել այդ հնարավորությունը։