ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կայացավ ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի ճանապարհային երթևեկության և ոստիկանության արտաքին ծառայության մշտադիտարկման հանձնաժողովի նիստը /ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/

23.02.2019 12:01 Նորություններ

Փետրվարի 23-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի ճանապարհային երթևեկության և ոստիկանության արտաքին ծառայության մշտադիտարկման հանձնաժողովի հերթական նիստը:
Հանձնաժողովի նիստում անդրադարձ կատարվեց 2018 թվականի տարեվերջին և տոնական օրերին ՃՈ ուժեղացված ծառայության մշտադիտարկման արդյունքներին: Նիստի մասնակիցներն արձանագրեցին վերջին շրջանում ՃՈ ծառայության տեսանելի բարելավման փաստը, ինչպես և ընդգծեցին նշված ուղղությամբ մշտադիտարկումները շարունակելու անհրաժեշտությունը:
Քննարկվեցին նաև վթարների /այդ թվում զոհերով ու վիրավորներով/ աճի պատճառներն ու իրավիճակի լուծումները, հասարակական խորհրդի հետ ոստիկանության ստորաբաժանումների համագործակցության և արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին վերաբերող հարցեր:
Հանձնաժողովի անդամները որոշում կայացրին միջնորդությամբ դիմել ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին՝ բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած և ծառայողական պարտականությունները գերազանց կատարած ՃՈ երեք ծառայողների խրախուսելու համար: