Հետախուզվում էր ֆիզիկական ներգործության մեղադրանքով
17.06.2024 09:25
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 14-ին Արագածոտնի մարզի Շենավան-Հարթավան գյուղերի խաչմերուկում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (Ֆիզիկական ներգործությունը) մեղադրանքով հետախուզվող 33-ամյա Արման Մ.-ն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: