ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մարտական տեխնիկայի կիրառում, ապօրինի զենք-զինամթերքի առգրավում, հատուկ գործողությունների իրականացում. հրամանատարաշտաբային զորավարժություն Ոստիկանության զորքերում

12.11.2024 09:39 Պաշտոնական

ՆԳՆ Ոստիկանության զորքերի շտաբների և ստորաբաժանումների գործնական հմտությունների կատարելագործման, ընդգրկվող ուժերի և միջոցների համագործակցության զարգացման նպատակով Ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանի ղեկավարությամբ նոյեմբերի 5-6-ը անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն։
Նախնական փուլը սկսվեց լսումներով, ապա պլանավորվեց հատուկ օպերացիան, ստորաբաժանումներին տրվեցին համապատասխան հրահանգներ։
Այնուհետև ստորաբաժանումներն իրականացրեցին երթ դեպի օպերացիայի անցկացման վայր, որտեղ և մեկնարկեցին զորավարժությունները:
Ստացվել են օպերատիվ տվյալներ՝ դիվերսիոն խմբերը պատրաստվում են ներթափանցել հատուկ պահպանվող օբյեկտի տարածք:
Սկսում է հատուկ օպերացիա: Մարտավարական գործողությունների ընթացքում անհրաժեշտ է օգտագործել ինչպես հատուկ, այնպես էլ մարտական տեխնիկա:
Հատուկ նշանակության ծառայողները վնասազերծում են անօրինական զինված խմբավորումներին և առգրավում զենք-զինամթերքը։
Օպերացիան հաջողված է:
Իրենց առջև դրված խնդիրները բարձր մակարդակով կատարելը ստորաբաժանումներին մեկ քայլով ավելի մոտեցրեց նպատակակետին՝ գործնական հմտությունների կատարելագործում, ընդգրկված ուժերի և միջոցների համագործակցություն: