Պարզվել է, որ հաղորդումը մտացածին է և իրականությանը չի համապատասխանում
Հունվարի 8-ին Արման Թ.-ն ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է տվել, որ հունվարի 6-ին, ժամը 18.30-ին, շենքի շքամուտքում իրեն են մոտեցել երեք անձինք, որոնցից երկուսը հարվածել են իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, նրանցից մեկն իր ու ընտանիքի անդամների կյանքին և առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքներ է հնչեցրել և միջադեպի ընթացքում իր գրպանից ընկած դրամապանակը իրեն հարվածողներից մեկը վերցրել է՝ պատճառելով 28.700 դրամի վնաս:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արման Թ.-ի հաղորդումը մտացածին է և իրականությանը չի համապատասխանում:
Նա հունվարի 10-ին ներկայացել է ոստիկանություն և տվել բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: