1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Համայնքային ոստիկանները ձերբակալել են մեքենաների կողային հայելիներ գողացած երիտասարդին

27.02.2025 14:10 Գողություն
Համայնքային ոստիկանները ձերբակալել են մեքենաների կողային հայելիներ գողացած երիտասարդին

Փետրվարի 25-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 38-ամյա մի քաղաքացի և հայտնել է, որ ժամը 13.30-ից 14.20-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Մոլդովական փողոցի շենքերից մեկի բակում կայանված իր «Հյունդայի Էլանտրա» մակնիշի մեքենայի կողային հայելին: Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնում կազմված փաստաթղթերն ուղարկվել էին քննչական բաժին։
Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, փետրվարի 25-ի ժամը 16.15-ին Ավան-Առինջ թաղամասի շենքերից մեկում հայտնաբերել, գողության կասկածանքով ձերբակալել և Մալաթիայի բաժին են տեղափոխել նույն շենքի բնակիչ 33-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է տարբեր մակնիշի մեքենաների հինգ կողային հայելի: Պարզվել է, որ հայելիներից մեկը «Հյունդայի Էլանտրա» մակնիշի մեքենայինն է: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Նոր Նորքի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: